Ըստ ,,Մխիթար Սեբաստացի’’ կրթահամալիրի ուսումնական օրացույցի հունվարից մեկնարկեց Դիջիթեք 2015-ը: Ստուգատեսը կազմակերպվում է որպես ուսուցիչների, սովորողների խմբի ուսումնական նախագիծ, որի նպատակն է հանրակրթության մեջ թվային միջոցների, տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման, մոբիլ և ստեղծական ուսուցման փորձի ամփոփումը, խրախուսումը, տարածումը:
Կրթահամալիրի բոլոր դպրոցներն ունեին իրենց համակարգողները: Ես հանդես եկա որպես Հիմնական դպրոցի Դիջիթեքի պատասխանատու:
Ըստ համապատասխան հրապարակված ծրագիրի` նախապատրաստական փուլում մի խումբ սովորողների և Հիմնական դպրոցի անգլերենի դասավանդող Նելլի Մեդոյանի հետ մասնակցեցինք Մերգելյան ինստիտուտում անց կացվող էքսպոյին: Սովորողները հանդես եկան որպես լրագրողներ, շրջեցին տաղավարներով, հարցազրույց վերցրին ներկաներից, բաժանեցին տեղեկատվական թերթիկներ, իսկ տաղավարի մոտ գտնվող խումբը հետքրքրվողներին ներկայացնում էր մեր կրթահամալիրը:
Դիջիթեքին ընդառաջ իրականացրած աշխատանքներից են 4-րդ դասարանի սովորողների հետ պատրաստած շրջանակները: Սովորողները գունավոր թղթից պատրաստել էին շրջանակներ, որոնցում հետագայում տեղադրվեցին դիջիթեքյան տառերով սովորողների լուսանկարները:
Պատրաստել ենք նաև տեսաֆիլմ, որտեղ Հիմնական դպրոցի լրագրողները հարցազրույց էին վերցնում մյուս սովորողներից՝ իմանալու համար, թե ով ինչպես է նախապատրաստվում Դիջիթեքին:
Համակարգել եմ Հիմնական դպրոցի Դիջիգովազդի նկարահանման աշխատանքները: Գովազդի նպատակը` Դիջիթեքի տարածումն էր: Նշեմ, որ գովազդը արժանացավ գլխավոր մրցանակի: հղում դնել
Դիջիթեք 2015-ի նպատակներից մեկն էր դրա տարածումը հանրակրթական դպրոցներում: Այս նպատակով հունվարի 20-ին ընթերցավար Մարինե Մարտիրոսյանի և մի խումբ սովորողների հետ այցելեցինք «Վահան Զատիկյանի» անվան դպրոց: Նախապես ունեինք պայմանավորվածություն, և մեզ սպասում էին դպրոցի 25-30 սովորող: Մենք ներկայացրինք, թե ինչ է Դիջիթեքը, ինչպես է այն անցկացվում, ինչ անվանակարգեր կան և դրանց ներկայացվող պահանջները: Ներկայացրինք մեր կրթահամալիրի մեդիագրադարանը` սովորողների ստեղծած էլեկտրոնային գրքերը, ուսումնական նյութերը: Հյուրընկալող դպրոցի սովորողներին զարմացրեց այն հանգամանքը, որ ողջ կրթահամալիրում գործում է անլար ինտերնետային կապը, որը հասանելի է բոլորին:
Մեր սովորողները ներկայացրին նաև իրենց անհատական բլոգներն ու պատմեցին, թե ինչպես են դրանք վարում, ցուցադրեցին անցած տարվա մրցանակների արժանացած իրենց նյութերը: Լրագրող-սովորողները հարցազրույց վերցրին Զատիկյանի անվան դպրոցի սովորողներից և ռադիոնյութ պատրաստեցին:
Վերջում սովորղներին ցույց տվեցինք հայտի լրացման ձևը:
Այցելության արդյունքում Զատիկյանի դպրոցի 2 սովորող նյութ ներկայացրին Դիջիգովազդ անվանակարգում:
Կարծում եմ` սա կարող է սկիզբ հանդիսանալ հանրակրթական մյուս դպրոցնեի հետ փորձի փոխանաակման համար:
Դիջի-շաբաթվա ընթացքում Հիմնական դպրոցի սովորողները պատրաստել են Դիջիբացիկներ, հորինել Դիջիհեքիաթ, իսկ Զառա Ոսկանյանի հետ նկարել և պատրաստել են դիջիմարդուկներ:
Դիջիթեքի հայտ էին ներկայացրել Հիմնական դպրոցի բոլոր ուսուցիչները և մեծ թվով սովորողներ:Արդյունքում ունեցանք մի շարք գլխավոր և խրախուսական մրցանակներ:
Դիջիթեք Էքսպո
Հանրակրթական Դիջիթեքի տարածում
Դիջիթեքին ընդառաջ
Դիջիթեքյան ֆլեշմոբ
Դջիգովազդ
Դիջիհեքիաթներ
Դիջիբացիկներ
Դիջիմարդուկներ
Դիջիմռութիկներ
էլեկտրոնային գիրք